«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը չի մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին: Նման որոշում է կայացրել կուսակցության քաղխորհուրդը:
Որոշման համաձայն՝ Քութայիսիում և Մարտվիլիում ՄԱՇ-ի քաղաքապետերի թեկնածուներ Գիորգի Վաշաձեն և Մամուկա Դանելիան ընտրությունների երկրորդ փուլին չեն մասնակցի: Քաղխորհրդի նիստին ներկա են եղել նաև երկրորդ փուլ անցած թեկնածուները:
«Միացյալ ազգային շարժում»-ը հիշյալ քայլը բացատրում է նրանով, որ «անարդար ՏԻՄ ընտրություններն են անցկացվել»: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրեթե բոլոր համայնքներում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։