Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում»-ը ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով հայտարարություն է տարածել։
2017 թվականի ապրիլի 23-ին լրացել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ընդդմիադրի կուսակցությունը հուսով է, որ այս վրաց-ամերիկյան հարաբերությունները ապագայում էլ ավելի են խորանալու:
«Վրաստանի անկախության վերականգնման օրվանից ԱՄՆ-ն դարձել է Վրաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային ու հումանիտար համագործակցության կարևորագույն գործընկերը: Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պաշտպանելով Վրաստանի եվրատլանտյան ձգտումները: Հատկանշական է ԱՄՆ-ի ներդրումը Վրաստանի ժողովրդավարական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում»:
«Միացյալ Ազգային շարժում»-ը գտնում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ է մտնում, այն «Վարդերի հեղափոխությունից» հետո ավելի է խորացել 2009թ․Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայով:
«Վրաց ժողովուրդը գնահատում է բարեկամ ժողովրդի օգնությունը Վրաստանի պետականության, ազատության և ժողովրդավարական զարգացումների պաշտպանության գործում և հուսով է, որ այս հարաբերությունները էլ ավելի մեծ զարգացում են ապրելու»,- ասված է ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարության մեջ։