«Մանկապարտեզների սննդի կերաբաժնի վերաբերյալ մեղադրանքները սին եւ անհիմն են եղել»,- մայրաքաղաքի կառավարման այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, Թբիլիսիի մանկապարտեզների ճաշացանկից, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի եւ միջազգային չափանիշներին համապատասխան, հանվել են վտանգավոր ապրանքները, այդ թվում պակասեցվել է աղի եւ շաքարի քանակը:
«Կառավարությունն ընդունել է 487-րդ հրամանը, ըստ որի՝ եվրոպական չափանիշների համաձայն սահմանվել է կալորիաների օրական չափաքանակ։ Այսպիսով՝ ճաշացանկում ավելացվել են նաեւ մսամթերքից, ձկնեղենից, պանրից եւ այլ կաթնամթերքներից պատրաստված կերակուրներ»,- ասել է Կալաձեն: