Թբիլիսիի քաղաքապետարանը հանդես է գալիս մայրաքաղաքի 18 փողոցների ու հրապարակների անվանափոխության առաջարկով: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանի նիստում:
«Մայրաքաղաքի տարբեր փողոցներ ու հրապարակներ նոր անուններ կստանան: Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված է 18 տեղանք, որոնցից մեկը Վարդերի հրապարակն է։ Այն ստանալու է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հրապարակ անվանումը»,-Կալձեի խոսքերն է մեջբերում imedinews-ը:
Հիշեցնենք, որ Վարդերի հրապարակի անվանափոխության մասին Թբիլիսիի սակրեբուլոն հաղորդագրություն էր տարածել մայիսի 1-ին՝ տեղեկացնելով, որ հարցը կքննարկվի սակրեբուլոյի մայիսի 2-ի նիստում։