
Վրաստանի բնապահպանության ազգային գործակալության հաղորդմամբ, սառը օդային զանգվածների ներթափանցման պատճառով մայիսի 8-ից 10-ը երկրի գրեթե բոլոր շրջաններում ուժեղ անձրև ու ամպրոպ է կանխատեսվում:
Օդերևութաբանները նշում են, որ երկրի արևելյան շրջաններում սպասվում է կարկուտ՝ հիշեցնելով, որ ուժեղ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի բարձրացման: