Վրաստանում մայիսի 27-ին կնշեն սփյուռքի օրը, որի կապակցությամբ էլ մայիսի 27-28-ին տեղի կունենա Վրաստան-Սփյուռք համաժողովը: Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին:
Ըստ Ջանելիձեի՝ Անկախության օրը կնշվի նաև արտերկրում․ նախատեսվում են ավելի քան 100 տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ սփյուռքի կազմակերպությունների եւ Վրաստանի դեսպանատների ներգրավմամբ:
«Մայիսի 26-ին մենք նշելու ենք Անկախության տոնը։ Մայիսի 27-ին էլ սփյուռքի օրն է, որի շրջանակներում մայիսի 27-28-ին կանցկացվի Վրաստան-Սփյուռք ֆորումը, տարբեր երկրներից ավելի քան 300 ներկայացուցիչներ կայցելեն Վրաստան», — ասել է Ջանելիձեն