Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մայիսի 26»-ի գործով, պաշտոնի չարաշահման մեղադրանք է առաջադրել ՆԳ նախկին փոխնախարար Գիորգի Լորթքիփանիձեին:
Վերջինիս որպես խափանման միջոց կալանք է սահմանվել և հետախուզում հայտարարվել:
«2011 թվականի մայիսի 26-ին Ռուսթավելի պողոտայում հավաքված ցույցը ցրելը և զանգվածային ձերբակալումները ՆԳ նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլիի հրամանով վստահվել է իր տեղակալին` Գիորգի Լորթքիփանիձեին:
2011թվականի մայիսի 25-ին, մինչ ցույցի արտոնված ժամկետը, Ոստիկանությունը փակել է Ռուսթավելիի պողոտան և հարակից ճանապարհները, իսկ «Ազատության» հրապարակը փակվել է Սահմանադրական անվտանգության վարչության և ՆԳ այլ ստորաբաժանումների կողմից, որոնց տեղում հրահանգել են Գիորգի Լորթքիփանիձեն և Դավիթ Ախալայան: Վերը նշված անձանց ղեկավարությամբ՝ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել է անհամաչափ ուժ, ինչի հետևանքով զովել է 2 և տարբեր վնասվածքներ ստացել մոտ 250 մարդ: Ապօրինաբար ձերբակալվել է մոտ 800 ցուցարար: Գիորգի Լորթքիփանիձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչը նախատեսում է 5-8 տարի ազատազրկում»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: