
Մայիսի 26-ին Վրաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Ժան Իվ Լե Դրիանը կմասնակցի Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք կանցկացվեն Ազատության հրապարակում:
Ժան Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիս ամսին և սա նրա առաջին այցն է Վրաստան:
Անկախության օրվա առիթով ավելի քան 20 երկրի պատվիրակություն կայցելի Վրաստան, փոխանցում է imedinews-ը։