
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանի հետ։
Կողմերը քննարկել են Վրաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը և խոսել ձեռքբերված առաջընթացի մասին:
«Իմ առաջին հանդիպումն էր Վրաստանի վարչապետի հետ: Մենք հնարավորություն ունենք վերանայել Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամբողջ ծրագիրը: Խոսեցինք նոր կառավարության ձևավորման և կառավարության ծրագրերի իրականացման մասին: Անդրադարձանք նաև ԵՄ աջակցությանն ու ֆինանսական ծրագրերին: Կիրականացնենք նաև անվտանգությանը վերաբերող ծրագրեր: Վարչապետը հստակ նշեց, որ ԵՄ աջակցությունը շատ կարևոր է կառավարության ծրագրերի իրականացման համար», — ասել է ԵՄ դեսպանը: