
Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել, հաղորդում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը: Հուլիսի 18-20-ը նախատեսվող աշխատանքային այցը Բրյուսելում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումով:
Վաղը վարչապետին կհյուրընկալի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի փոխվարչապետի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և այլոց հետ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: