Խորհրդանշական է, որ Իվանիշվիլիի կողմից սիրված նախարար Նոդար Խադուրին է, նրա սիրելի քաղաքի քաղաքապետ Նարմանիան ու համակրելի օրենսդիրները, ինպես Բեսելիան, Կոբախիձեն, Ձիձիգուրին եւ մյուսները: Այսպես է արձագանքել «Միայալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Միխեիլ Մաճավարիանին Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, ըստ որի Նոդար Խադուրին գաջող նախարար է: Մաճավարիանիի խոսքերով, նրա մասին, թե ինչպիսի նախարար է Խադուրին, խոսում են թվերը:
«2013թ. Վրաստանի բյուջեն 730 մլն․ լարի կորուստ է ունեցել: Այն պատճառով, որ Վրաստանում բացակայում է ռազմավարական զարգացման ծրագիրը, երկիրը 8 մլրդ․ լարիի կորուստ է ունցեսլ: Վրաստանի տնտեսությունը 2 մլրդ-ով պակասել է: Արտահանման ցուցանիշը 2011 թվականից պակաս է, չնայած այն հանգամանքին, որ այսօր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենք եւ Ռուսաստանի՝ այսպես կոչված շուկան, բաց է: Հոկտեմբերի 8-ին վրաց ժողովուրդը Իվանիշվիլիին, Խադուրիին եւ Նարմանիային անվճար արձակուրդի կուղարկի»,֊ հայտարարել է Միխեիլ Մաճավարիանին: