Վրաստանի Մաճախելայի ազգային պարկի տարածքը, որն այժմ 8733 հա է, հնարավոր է 1399 հա-ով կրճատվի:
«Մաճախելայի ազգային պարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանին է ներկայացրել երկրի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների նախարարությունը:
Նախարարության պարզաբանմամբ` վերջին շրջանում ազգային պարկի սահմանների հստակեցում է տեղի ունեցել, որի ընթացքում տարածքից առանձնացվել են ոչ բնորոշ ենթակառուցվածքները (գերազմաններ, պետական և տեղական կարևորության ճանապարհներ և այլն)։
Լուսանկարը` Netgazeti.ge