Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Մաղլիվի» շենքը Բագեբի թաղամասի հետ կապող ճոպանուղին վերակառուցման ակտիվ փուլում է: Արդեն տեղադրված են վճարման սարքերը, նորոգված են վագոնները:
Նախագիծն իրականացնում է «Սաքսպեցտրանս» շինարարական ընկերությունը: Ճոպանուղին կունենա երկու վագոն, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա տեղափոխվել 20 մարդ: Այսպիսով, «Մաղլիվի» շենքից մինչեւ Բագեբի թաղամաս հասնելը կտեւի ընդամենը 3 րոպե: Ինչ վերաբերում է ճոպանուղով ճանապարհորդելու գնին, այն կկազմի 1 լարի կամ ավելի պակաս, այս մասին ճոպանուղու վերակառուցման մեկնարկին՝ սեպտեմբերին, նշել էր ճոպանուղին կառուցող ընկերության տնօրեն Գիորգի Մեսխին:
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2018 թվականի ապրիլին:
Ճոպանուղին ՝ որպես հասարակական տրանսպորտ գործում էր 1982 թվականից 2002-ը:
Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի