
Բաթումիում էլեկտրական հոսանքի հարվածից մահացել է 23-ամյա մի երիտասարդ
«Անետի» Ինտերնետ ծառայության աշխատակիցը էլեկտրական սյան վրա ամրացում էր հաղորդալարը: Տեղաբնակներից մեկը «Interpressnews»-ին պատմել է, որ երիտասարդը փորձում էր պարզել ինտերնետի խափանման պատճառը:
Ինտերնետ օպերատորի ներկայացուցիչը հոսանքահարվել է վերանորոգման աշխատանքներն իրականցնելու ժամանակ, երբ հաղորդալարը բնակարանից փորձել է հասցնել մինչև մոտակա սյուն: