Այսօր 14:20-ին Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան։ Վթարի հետևանքով հետևանքով «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վրաստանում Հայաստանի դեսպանատունն էլ տեղեկացնում է, որ «Samara» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015 թ., ՌԴ քաղաքացի) վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, կա վիրահատության անհրաժեշտություն։ Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.,ՌԴ քաղաքացի) հղի էր և վթարի ժամանակ կորցրել է երեխային, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, ամուսինը նրա հետ է։ Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ., ՌԴ քաղաքացի) գտնվում է Դուշեթիի հիվանդանոցում, վիճակը կայուն է։ Բարեկամները նրա հետ են։