
Ապրիլի 10-ին 83 տարեկանում վախճանվել է վրացի հայտնի դերասան Գիվի Բերիկաշվիլին: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին: Ցանկացողները կարող են մասնակցել դերասանի հոգեհանգստի արարողությանը՝ ապրիլի 11-ին և 12-ին ժամը 17:00-ից հետո Թամարաշվիլիի 17 հասցեով (Մարջանիշվիլիի թատրոն): Տեղեկացնում է interpressnews.ge-ն:
Բերիկաշվիլին 1979 թվականին ստացել է Վրաստանի վաստակավոր, այնուհետև ժողովրդական արտիստի կոչում: Նա Կոտե Մարջանիշվիլիի, ինչպես նաև Իպոլիտե Խվիչիայի անվան մրցանակի դափնեկիր է:
Ժողովրդական դերասանի ընտանիքի անդամներին և համայն Վրաստանին իր ցավակցությունն է հայտել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: