
Հիվանդության հետևանքով 57 տարեկանում մահացել է աճպարար Զուրաբ Վադաչկորիան։
Ambebi.ge-ին Վադաչկորիայի զավակները հայտնել են, որ նա շուրջ մեկ տարի պայքարում էր ծանր հիվանդության դեմ, վերջին շրջանում ինքնազգացողությունը լավացել էր, սակայն ինսուլտը կրկնվել է։
Զուրաբ Վադաչկորիան համարվում է Վրաստանի ժամանակակից աճպարարական արվեստի հիմնադիրը։ Նա բեմի վրա էր 18 տարեկանից։