
Վրաստանի առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել վրացի հայտնի բանաստեղծ Շոթա Ռուսթավելիի պատկերով նամականիշի շնորհանդեսը:
Միջոցառմանը հյուրերը ծանոթացել են նաև Վրաստանի առաջին հանրապետության վերաբերյալ պատրաստված կարճամետրաժ ֆիլմին:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահը, գլխավոր քարտուղարի օգնականը և այլք: