
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը պահանջել է Արչիլ Տատունաշվիլիի գործով անաչառ հետաքննություն իրականացնել։
«Մտահոգված ենք փետրվարի 22-ին Ցխինվալիում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվան առիթով: Նրա մահվան հանգամանքները պարզելու համար փաստերի անաչառ ու թափանցիկ հետաքննություն ենք պահանջում, նաև գործին աջակցելու մեր պատրաստակամությունը հայտնում»,-ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարությունում:
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, նախարար Միխեիլ Ջանելիձեն Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնիի հետ նախատեսվող հանդիպմանը կանդրադառնա Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում օրինախախտ գործողության արդյունքում զոհված Արչիլ Տատունաշվիլիի հարցին: