
Ըստ տարածված տեղեկությունների, հանքավայրը, որտեղ աշխատակից է մահացել, վթարային վիճակում էր գտնվում:
«Հողակտոր է փլուզվել, որտեղ հանքափորներ էին աշխատում: Նրանցից մեկը՝ 45-ամյա Զազա Աբրամիշվիլին, ուժեղ հոսքի տակ է մնացել․․․Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են․ հողակտորն այնքան մեծ է, որ մահացածին հանելու համար հատուկ տեխնիկա են կիրառում: Հանքափորներն ասում են, որ հանքավայրը, որտեղ աշխատում էին, վթարային վիճակում էր»,- Rustavi2-ի եթերում ասել է Վրաստանի Մետալուրգիական, լեռնային և քիմիական արդյունաբերության արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեն:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 240 հոդվածով՝ անվտանգության կանոնների խախտում: