
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Ֆումիո Կիսիդայի հետ:
Հանդիպման ընթացքում Ճապոնիան պատրաստակամություն է հայտնել Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնել մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը, որոշում է կայացվել նաև երկու երկրների միջեւ ներդրումային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:
Ջանելիձեն և Կիսիդան կարևորել են 25 տարի առաջ Վրաստանի եւ Ճապոնիայի միջեւ հիմք դրված դիվանագիտական հարաբերությունները։ Նրանց գնահատմամբ՝ այդ տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը հիմնված է եղել ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Ճապոնիան եւ Վրաստանը պատրաստ են ապագայում եւս ակտիվորեն համագործակցել՝ Վրաստան-Ճապոնիա հարաբերություններին որակական նոր փուլ հաղորդելու նպատակով: Տեղակացնում է Վրաստանի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը։