Ըստ հեղինակի, դեռևս ոչ մեկի չի հաջողվել այնպես բաժանել շրջանը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, խմբ.), որպեսզի բավարարվեն երկու կողմերի հավակնությունները. «Ղարաբաղի բաժանման վերջին փորձերից մեկը Ստալինինն էր: Հենց նրա հրամանով, շրջանի լեռնային հատվածը, որը բնակեցված էր հայերով, ինքնավարություն է ստացել Ադրբեջանի կենտրոնական ենթակայության տակ` սահմանափակ ինքնիշխանությամբ»: Հեղինակը շարունակում է. «Խորհրդային միության փլուզումից հետո անհամաձայնությունը նորից ի դերեւ ելավ: Այս ամենը սկսվեց Հադրութից, որը նախորդած երկու դարի ընթացքում կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել»:
Արթուրը,-գրում է հեղինակը,- այն երիտասարդներից է, ով 1980-ականներին ակտիվիստների խմբեր էր կազմավորում: «Նախ պարզագույն բան էինք պահանջում` հեռուստաաշտարակ, որպեսզի ֆուտբոլ նայենք հայերեն մեկնաբանությամբ»,- ասում է Արթուրը: «Կենցաղային կոնֆլիկտները շուտով վերաճեցին քաղաքական պահանջների և ուղիղ առճակատման»:
Նկարագրելով պատերազմի ընթացքը, հեղինակը գրում է, որ լայնամասշտաբ գործողությունները սկսվել են 1992 թվականին` Աղդամի մոտակայքում:
«Աղդամը, ինչպես նաև հարակից 6 դաշտային շրջանները, հայկական զորամիավորումները վերցրել են պատերազմի ընթացքում եւ 1994 թվականի հրադադարի համաձայնագրից հետո եւ մինչ օրս շարունակում են վերահսկել: Հայկական կողմի հետ Բաքվի հիմնական պահանջները հենց այս տարածքների վերադարձին են վերաբերում: Հակամարտության գոտու այդ տարածքներից շուրջ 700 հազար ադրբեջանցի փախստական կա: Բաքուն գտնում է, որ հակամարտության գոտու այս 7 շրջանները «օկուպացված տարածքներ» են, որը, իր հերթին, հիմնվում է 1990-ական թվականներին զինված հակամարտության ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի վրա: Դաշտային այս տարածքները վերադարձնելու դիմաց Բաքուն պատրաստ է բացել սահմանը և Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն հաստատել: Գործընթացում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնում նաև Թուրքիան»:
«Հետխորհրդային տարածաշրջանում, ի տարբերություն այլ հակամարտությունների, Ղարաբաղում երբեք օտարերկյա խաղապահներ կամ հսկիչներ չեն եղել», փաստում է հոդվածագիրը:
Վարդանյանը Եվրոպայում ուսանելուց հետո Ղարաբաղ վերադարձած մի երիտասարդի հետ հարցազրույցի հղվելով նշում է, որ. «դրսում կրթություն ստացած երիտասարդները տարբերվում են տեղի` խրամատներում մեծացած երիտասարդներից: Մոդայիկ են հագնվում, ժամանակակից գրասենյակ ունեն եւ այլն: Այսուհանդերձ, այս երիտասարդները եւս մտածելակերպով ղարաբաղցի հայերի հետպատերազմյան սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր չեն պատկերացնում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունը»:
Լուսանկարը` netgazeti.ge