Սահմանդրության նոր նախագիծը եվրոպական մշակույթին մոտ չէ․ Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում հանդիպում է ունեցել  Զուգդիդիի Շոթա Մեսխիի անվան համալսարանի ուսանողների հետ:

Խոսելով սահմանդրության փոփոխությունների նախագծի մասին՝ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես ընտրական համակարգի վրա:

«Երկրում ձևավորվող ընտրական համակարգը խնդրահարույց է: Հիշում եմ, թե ինչպես էր  Սահակաշվիլին հայհոյում Շևարդնաձեին, իսկ վերջինս՝  նախկին իշխանություններին: Այս իշխանությունները ևս շատ հաճախ հայհոյանքներ հնչեցնելով են զբաղված:  Գալով իշխանության՝ պարսավելով նախկիններին, դա եվրոպական մշակույթ չէ»,-ասել է Մարգվելաշվիլին՝ ներկայացնելով եվրոպական մշակույթի էությունը։

Ըստ երկրի ղեկավարի՝  Վրաստանը եվրոպական մշակույթին կմոտենա  այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը հզորանալու հնարավորություն կունենան։

«Մենք պետք է ընդդիմադիր կուսակցություններին հաղթելու հնարավորություն տանք, որպեսզի այս ամենը տեղի ունենա։ Սահմանադրության մեջ ընտրական 5%-ի  շեմը մեծ խոչընդոտ է հանդիսանում »,- ասել է նախագահը՝ խնդիր համարելով նաև այն, որ նոր նախագիծը ընդդիմադիր ուժերին ընտրական դաշինքներ ձևավորելու իրավունք չի տալիս։

 

Թողնել պատասխան