
Վրաստանի ավտոճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեի հայտարարության համաձայն՝ Ջվարիի լեռնանցքում առատ տեղումների պատճառով երթևեկությունն արգելվում է կցորդով ու կիսակցորդով ավտոմեքենաների և ավտոբուսների համար:
Ըստ նրա, այս պահին ձնամաքրման աշխատանքներ են ընթանում։ Առատ ձյան պատճառով փակվել են գրեթե բոլոր լեռնանցքները:
«Ջվարիի լեռնանցքում առատ տեղումներ են եղել, ջերմաստիճանը բավականին ցածր է: Ճանապարհն այժմ մաքրվում է: Պարեկային ոստիկանությունը անվտանգության նկատառումներով արգելելու է բոլոր այն մեքենաների երթևեկությունը, որոնք նման ճանապարհների համար դեռ նախապատրաստված չեն: Ձյան պատճառով փակ է նաև Գոդերձիի լեռնանցքը»,- հայտարարել է Սեթուրիձեն: