Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը կաշառք վերցնելու փաստով ձերբակալել է անտառային ծառայության Իմերեթիի վարչության Տկղիբուլիի բաժնի պետ Դավիթ Մոսիաշվիլիին: Հետաքննության համաձայն, Մոսիաշվիլին խոստացել է մի քաղաքացու օգնել անտառից առանց որևէ խնդրի 2 մեքենա փայտ ձեռք բերելու հարցում: Փոխարենը նա պահանջել է 500 լարի, որը ստանալու պահին էլ ձերբակալվել է: