«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի նախկին ակտիվիստ և աջակից Գոգիտա Դալաքիշվիլիի մեղադրանքը այսօր պաշտոնապես կներկայացվի: Ըստ հետաքննության՝ նա մասնավոր զրույցների գաղտնիություն է խախտել:
Մինչ ձերբակալումը, իրավապահները խուզարկել են Դալաքիշվիլիի բնակարանը: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ բնակարանից մի քանի ձայնագրություն է առգրավվել:
Գոգիտա Դալաքիշվիլիի փաստաբան Իրմա Ճկոդուայի խոսքերով, հնարավոր է Դալաքիշվիլիին ձերբակալել են իր լրագրողական գործունեության պատճառով:
«Առայժմ պաշտոնապես մեղադրանք չեն առաջադրել: Մինչ այս մի շարք հետաքնչական գործողություններ է իրականացվել: Հուսով եմ, հետաքննությունը կպարզի, որ սխալմամբ են ձերբակալել: Նա ավելի շատ լրագրողական գործունեություն էր ծավալում: Չեմ բացառում, որ այս ամենը կապված լինի հենց իր գործունեության հետ: Եթե նկատենք, որ քաղաքական մոտիվներով է ձերբակալվել, վստահ եղեք, մինչև վերջ կպայքարենք»,-հայտարարել է Ճկոդուան: