
Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի առողջապահության նախարարության դեղատնային գործունեության դեպարտամենտի ղեկավար Դավիդ Մաչարաշվիլին՝ հաղորդում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի բաժինը:
Ըստ քննության՝ Մաչարիշվիլին հոգեմեդ և նմանօրինակ դեղամիջոցների քվոտավորման և հաշվարկման ընթացքում առավելություն է տվել երկիր դեղամիջոցներ ներկրող երկու ընկերության․ արդյուքնում ներկրվել է ավելի շատ դեղամիջոց, քան անհրաժեշտ էր:
Երկու ընկերությունների ղեկավարները նույնպես քրեական պատասխանատվության են ենթարկվել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնական դիրքի չարաշահմանը հանցակից լինելու պատասխանատվություն: