Վրաստանի Բաղդաթի շրջանի գամգեբելին (տեղական կառավարման գործադիր մարﬓի ղեկավար) մեղադրվում է պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ:
Նրա փաստաբան Կախա Ծերեթելին հայտարարել է, որ իր պաշտպանյալը այս պահին օգտվելով իր իրավունքից` ցուցմունք չի տվել, սակայն և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
«Ես գիտեմ իմ պաշտպանյալի դիրքորոշումը՝ նա իրեն մեղավոր չի ճանաչում: Մենք անհրաժեշտության դեպքում փորձաքննության միջնորդություն կներկայացնենեք` պարզելու որ ողջ գումարը նպատակային է ծախսվել»,- Հայտարարել է փաստաբանը:
Վրաստանի պետական անվտանգության գործակալության տարածած տեղեկատվության մեջ նշված է, որ Բաղդաթի գամգեբելի Իրակլի Գեգեշաձեին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, պետբյուջեից խոշոր չափերի գումար է յուրացրել: Հետաքննությունը պարզել է, որ գումարը կազմել է 227 654 80 լարի: Գործը վերաբերում է 2015 թ. փետրվարի 26-ին հայտարարված դյուրացված էլեկտրոնային տենդերին: