
Վրաստանի դատախազությունը կալանավորների խոշտանգման մեղադրանքով ձերբակալել է «Ռուսթավի №6» քրեակատարողական հիմնարկի երեք նախկին ղեկավարների:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ դատախազությունը հետաքննության արդյունքում (մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածը) բանտարկյալների հանդեպ անմարդկային և նվաստացնող գործողությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է ՔԿՀ-ի արդեն նախկին ղեկավարներին՝ տնօրենին, փոխտնօրենին և իրավական բաժանմունքի պետին:
Հետաքննությամբ հաստատվել է, որ մինչև 2012 թվականը հիշյալ ՔԿՀ-ի բանտարկյալների նկատմամբ ոչ մարդկային և նվաստացնող գործողությունները պարբերական բնույթ են կրել:
Ձերբակալվածների հանդեպ մեղադրանքն արդեն ներկայացվել է, ազատազրկման հարցով քննչական կոմիտեն դատարան է դիմել:
Նյութի աղբյուրը՝ Rustavi2.ge