Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պետկան միջոցների յուրացման գործով 5 անձի է ձերբակալել:
Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս լիարժեք կերպով չեն իրականացրել պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ կեղծելով փաստաթղթերը, տիրացել են պետական բյուջեին պատկանող խոշոր չափերի հասնող գումարներին:
Խոսքը վերաբերում է 2016 թվականին Մանգլիսիում Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի կողմից հայտարարված մրցույթում կոյուղագծերի համակարգի կառուցման աշխատանքներին։
Ընդհանուր առմամբ պետությանը պատճառած վնասը կազմում է 11,481,417 լարի:
Rustavi 2-ի փոխանցմամբ, մեղադրյալներին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում: