
Վրաստանի Օզուրգեթի քաղաքի գյուղատնտեսական շուկայում ուժգին հրդեհ է բռնկվել: Տեղեկացնում է տեղական GuriaNews ծառայությունը:
Հրդեհը բռնկվել է շուկայի ձկնորսության եւ որսորդության խանութում: Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարների երկու բրիգադ: Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացված է: Հրդեհի հետեւանքով վնասվածքներ է ստացել խանութի սեփականատերը, ում տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Կրակն ամբողջովին այրել է խանութը: