
Երեկ երեկոյան Թբիլիսիի Շանիձեի փողոցի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է բնակելի շենքի մոտ 200 քմ տարածք (երկու բնակարան):
Դեպքի վայրում 12 հրշեջ-փրկարարական ջոկատ է աշխատել։ Տուժածներ չկան, սակայն բնակիչները երեկոյան տարհանվել են։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեղի գամգեոբան և սակրեբուլոն խոստացել են փոխհատուցել տուժածներին վնասները:
«Այս ընտանիքներին փոխհատուցում կտրվի, նրանց համար բնակարաններ կվարձենք», — ասել է Մթածմինդա թաղամասի մեծամասնական պատգամավոր Ջաբա Ջիշկարիանը: