Թբիլիսիի քաղաքապետարանում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մոտ 4 քառ.մ տարածք է այրվել:
Հրդեհը բռնկվել է 13-րդ հարկում, որտեղ տեղակայված են առողջապահության եւ սոցիալական հարցերով վարչությունների աշխատասենյակները:
Տեղում մոբիլիզացված է հրշեջ-փրկարարական մեկ խումբ, այս պահին հրդեհը մարված է:
Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառներն ուսումնասիրում է հետաքննությունը: