
Բաթումիում գտնվող «Լեոգրանդ» հինգաստղանի հյուրանոցում այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է չորս մարդ, իսկ տուժածների թիվը հասնում է տասի։
Տուժածները տեղափոխվել են Բաթումիի հիվանդանոցներ։ Տուժել է նաև երեք հրշեջ։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհի մասին ահազանգ են ստացել 20:01։ Տեղում աշխատում են 100-ից ավելի հրշեջներ, սակայն կրակը մինչ այս պահը մարել չի հաջողվել:
Այս պահին դեռևս հայտնի չեն հրդեհի բռնկման պատճառները։
Բաթումի են մեկնել փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և առողջապահության փոխնախարար Զազա Սափրոմաձեն:
Հրդեհից տուժածների համար բացվել է հատուկ կենտրոն, որը ղեկավարում է Աջարիայի ոստիկանության պետ Լեւան Մաիսուրիձեն: Քաղաքացիների համար գործում է «Թեժ գիծ» 595950925: