Աղմաշենեբելի 60 հասցեում երեկ ուշ գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել: Այն մարելու համար դեպքի վայրում մոբիլիզացվել է 21 հրշեջ մեքենա, 100 հրշեջ-փրկարար:
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության Թբիլիսիի բաժանմունքի պետի տեղակալ Մամուկա Կղիրիմելին լրագրողներին հայտնել է, որ հրդեհը տարածվել է մոտ 1500 քմ մակերեսով:
«Ուժգին հրդեհի մասին ահազանգ էր ստացվել: Հաջողվել է հրդեհը ժամանակին տեղայնացնել, ոչ ոք վնասվածք չի ստացել»,-ասել է Կղիրիմելին՝ ընդգծելով, որ շենքը պատմական նշանակություն ունի։
«Ցավոք, հրդեհը բռնկվել է Թբիլիսիի նշանավոր կառույցներից մեկում, սա պատմական հուշարձան էր: Հիշյալ ու մոտակա շենքերում ապրողներ չկան: Ձախ կողմում Ֆոլկլորի Ազգային կենտրոնն է, իսկ մյուս կողմում այսպես կոչված «Միխայիլովի» հիվանդանոցը»,-ասել է Չուղուրեթիի թաղապետ Զուրաբ Չիկվիլաձեն:
Լուսանկարը՝ interpressnews.ge-ից