Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի տեղեկատվությամբ, Բորջոմիի անտառում հրդեհն ամբողջությամբ չեզոքացված է: Նրա խոսքով, կենդանի ուժը եւ տեխնիկան աղետի տարածքում կմնան` կրակի նոր օջախների հայտնվելու դեպքում դրանք մարելու նպատակով:
«Տարածքում են մնում ՆԳՆ-ի 1000, պաշտպանության նախարարության՝ 100, էներգետիկայի նախարարության՝ 50 աշխատակից եւ տեխնիկա: Առավոտյան կվերադառնան հարեւան երկրներից ուղարկված կենդանի ուժը եւ տեխնիկան: Տարածքոմ կշարունակի աշխատել Վրաստանի եւ Բելառուսի մեկական ուղղաթիռ: Այս պահի դրությամբ հողի մշակման աշխատանքներ են տարվում»,- հայտարարել է Մղեբրիշվիլին:
Ըստ նախարարի` հրդեհի վերաբերյալ հետաքննությունը ինտենսիվորեն է ընթանում:
«Սա դժվար հետաքննվող գործերի շարքին է պատկանում: Սպասենք հետաքննության արդյունքներին, իրադարձություններից առաջ չանցնենք»,- ասել է ՆԳ նախարարը: