
Սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Այս մասին Կալաձեն հայտարարել է էներգետիկայի նախարարությունում անցկացված նիստի ընթացքում: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին` կատարած աշխատանքի և ցուցաբերած աջակցության համար: Կալաձեն նաև նշել է, որ հպարտ է կատարած աշխատանքով ու նման թիմում աշխատելու փաստով: Նա վստահեցրել է, որ սկսված գործերը բարեհաջող ավարտ կունենան, կմշակվեն նորերը:
Իր հրաժարարկանի մասին է հայտարարել նաև Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի ցուցակում Կախա Կալաձեն երկրորդ տեղում է: Ինչ վերաբերվում է Օթար Դանելիային` նախկին նախարարը ընտրություններին մասնակցում է որպես Մարտվիլիի և Աբաշայի միացյալ ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ նոր նախարարները կնշանակվեն 2 շաբաթվա ընթացքում: Տեղեկացնւում է «interpressnews.ge»-ն: