Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն հույս ունի, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամենամյա ելույթում վեր կհանի վերջին չորս տարիների ընթացքում իշխանությունների բացթողումները։
«Յուրաքանչյուր փոփոխություն, որ ձեռնարկում է կառավարությունը, ընտրական օրենսգրքի, կամ սահմանադրական փոփոխությունները, նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը: Նրանք ուզում են ընդմիշտ իշխանութան մնալ: Իշխանության մնալու համար նրանց պայքարը կոպիտ միջոցներով է ընթանում: Հույս ունեմ, որ նախագահը կխոսի այս բոլոր խնդիրների շուրջ»,- խորհրդարանում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գոցիրիձեն։