Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Կառուցման շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Ուսուփաշվիլիի խոսքով, Վրաստանի նախկին նախագահի հարցը վիրավորական է, ցավալի և խորը մտածելու առիթ է տալիս:
«Տեսնելով Սաակաշվիլիի ձերբակալման տեսանյութը, կարող եմ ասել, որ դրանք վիրավորական են ու ցավալի և խորը մտածելու առիթ են տալիս: Ինչ վերաբերվում է նրա ապագային կցանկանայի նշել, որ ուկրաինացիները հաշվի չառան զգուշության մեր կոչերը: Հուսով եմ լեհերն այն հաշվի կառնեն»,-ասել է Ուսուփաշվիլին:
Փոխանցում է «news.ge» լրատվականը: