
2018 թվականի հունիսի 26-ին Բրյուսելում կանցկացվի Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի չորրորդ նիստը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Նիստին Վրաստանի պատվիրակությունը կղեկավարի ԱԳՆ-ի փոխնախարար Վախթանգ Մախարոբլաշվիլին: Վրաստանի կողմից հանդիպմանը կմասնակցեն Արդարադատության փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեն, Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան և Կրթության և գիտության փոխնախարար Ալեքսանդրե Թևզաձեն:
Հանդիպմանը կողմերը կքննարկեն Վրաստան-ԵՄ համագործակցության օրակարգում առկա ակտուալ հարցերը, այդ թվում երկրում ընթացող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները: Նիստում հատուկ անդրադարձ կլինի նաև Ռուսաստանի հետ խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման հարցը: