
Առողջ ապրելակերպի տարածման և սպորտային միջոցառումներում քաղաքացիներին ներգրավելու նպատակով, Թբիլիսիի քաղաքապետարանը հունիսի 24-ին կանցկացնի «Թբիլիսի» մարաթոնը: Այս մասին քաղաքի կառավարման նիստին տեղեկացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ քաղաքապետի՝ մրցույթի մասնակիցները Վակեի այգուց մինչև Ազատության հրապարակ կվազեն: Կալաձեն քաղաքացիներին կոչ է արել մասնակցել վազքին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները մեկանգամյա բնույթ չեն կրելու:
«Պատրաստվում ենք հիմնել «Թբիլիսի» մարաթոն, որին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ մարզիկներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ: Հունիսի 24-ին ժամը 9:00-ին բոլորին կսպասենք Վակեի այգու մոտակայքում: Կոչ եմ անում բոլորին միանալ սպորտային միջոցառումներին», — հայտարարել է Կալաձեն: