Հունիսի 22- ի վրաստանյան մամուլի տեսություն

Հունիսի 22- ի մամուլը հիմնականում անդրադառնում է  խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերին:

«Netazeti.ge»-ն առաձնացնում է հատկապես  երրորդ ընթերցմամբ ընդունված  Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, տեղեկացնելով   որ դա վերաբերում է նախընտրական շրջանում կուսակցությունների  անվճար գովազդային ժամանակի վերաբաշխմանը: Ըստ փոփոխությունների`  անվճար գովազդի իրավունքից կօգտվեն ոչ միայն այն կուսակցությունները,  որոնք  նախորդ խորհրդարանական ընտրություններում  հավաքել են  4%-ից ավել ձայներ, այլև պետբյուջեից ֆինասվորվող  բոլոր քաղաքական ուժերը:

Լրատվականը  տեղեկացնում է նաև, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն` երկրի վարչապետից  այլևս չի պահանջվի ընտրություններին մասնակցելու և իր թեկնածությունը առաջադրելու   համար հրաժարական տալ:

«Kvira.ge»-ն գրում է, որ  այսօրվա լիագումար նիստի ժամանակ հաստատվել է «էթիկայի կանոները նախընտրական շրջանում» հայտարարությունը, որը  հեղինակել  է ընդիմադիր «Ազատ դեմոկրատներ»խմբակցության  առաջնորդերից   Վիկտոր Դոլիձեն:    Նախաձեռնությանը  կողմ է քվեարկել 87 խորհրդարանական:
Նախագծի համաձայն`  քաղաքական կուսակցությունները պետք է հրաժարվեն ատելության լեզվից,  սադրիչ, զրպարտիչ, արժանապատվությունը նվաստացնող, սպառնալիքներ պարունակող կամ ցանկացած ձևի բռնություն հրահրող հայտարարություններից:  Դրա հետ մեկտեղ,  ընտրական գործընթացի ընթացում կուսակցությունների կողմից պետք է պաշտպանվեն  սահմանված խաղի կանոնները և էթիկայի չափորոշիչները, ինչը հասարակության վստահությունը ձեռք բերելու կարևոր նախապայման է:

«Frontnews»-ի փոխանցմամբ`  «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Մամուկա Մդինարիձեն հայտարարել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Դավիթ Գերլիանիին ձերբակալելու նպատակով Վրաստանի ՆԳՆ-ը արագ և արդյունավետ արձագանք է տվել:
«Հետաքրքիր է,  թե Միացյալ ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչները ինչ կասեն այն մասին, որ  երկօրյա  արդյունավետ աշխատանքերի արդյունքում, Վրաստանի ՆԳՆ-ը արագ արձագանքել  ու  ձերբակալել է օրենքով գող  Գերլիանիին, ով Վրաստան է ժամանել  այլ անուն ազգանունով»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը` պատասխանելով  ընդդիմադիրների հայտարարություններին:  « Միացյալ ազգային շարժման  անդամները ինչու ժամանակին չէին հետաքրքրվում  այս գործով. 2006-2012 թթ. օրենքով գողերը և քրեական հեղինակությունները հանգիստ տեղաշարժվում էին Վրաստանի ողջ տարածքում: Կար մի խումբ, որը ընդունելի էր Ազգային շարժման համար և չէր ձերբակալվում: Խնդրում եմ ՆԳՆ- ին` օրենքի սահմաններում  հրապարակել քրեական հեղինակություների ցանկը, ովքեր  2006-2012 թվականներին ազատ տեղաշարժվել են Վրաստանի տարածքով, հատել Վրաստանի պետական սահմանը»,-հայտարել է  «Վրացական երազանքի» ներկայացուցիչը:

Մինչ Մդինարիձեյի հայտարարությունը, Վրաստանի ներքին գործերի  նախարար Գիորգի Մղեբրիշվիլին տեղեկացրել էր, որ այսպես ասած «քրեական աշխարհի» անդամ լինելու մեղադրանքով  հայ-վրացական պետական սահմանին  ձերբակալվել է Դավիթ Գերլիանին: Նախարարի խոսքով`  ՆԳՆ-ը  գործի քննությունը սկսել է  հունիսի 19-ին, սակայն այլ մանրամասներ չի հրապարկել` ելնելով նախաքննության շահերից:  Սահմանը  հատելիս,  Գերլիանիի մոտ հայտնաբերվել է իր անվամբ տրված  ուկրաինական անձնագիր:  «Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Մղեբրիշվիլին չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու Գերլիանիին չեն ձերբակալել օդանավակայանում:

«Interpressnews»-ը գրում է, որ հունիսի 22-ին  ազգային տարադրամը`լարին, դոլարի նկատմամբ  կրկին արժեզրկվել է.  1 ամերիկյան  դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2.2240 լարի:  Լարին զիջում է իր դիրքերը նաև  եվրոյի նկատմամբ: Թերթը տեղեկացնում է, որ հունիսի 23-ից 1 եվրոյի  արժեքը  կկազմի 2.5111 լարի` ներկայիս 2.5095-ի փոխարեն:

 

 

Թողնել պատասխան