
Հուլիս ամսվանից Վրաստանում հրշեջների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն:
«Մենք որոշում ենք կայացրել և բարձրացնում ենք հրշեջների աշխատավարձերը, ինչը շատ կարևոր է: Այս մարդիկ օրը 24 ժամ աշխատում են, ուստի, ծրագրում ենք բարձրացնել նրանց աշխատավարձերը», — հայտարարել է վարչապետի թեկնածուն: