
Գուրիայի մարզում անընդմեջ տեղացած հորդառատ անձրևները Զոտի գյուղը կտրել են արտաքին աշխարհից։ Վարարել է Գումբազեուլ գետը՝ վնասելով Չոխատուրիս մունիցիպալիտետի և Զոտի գյուղի միջև ընկած ճանապարհը։ Դա միակ ճանապարհն է, որ միացնում է գյուղը շրջանին։
Տեղում ամբողջ գիշեր կատարվել են մաքրման աշխատանքներ։ Խնդիրն արդեն լուծվել է և ճանապարհը բաց է։
Ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին հետևել են շրջանի ներկայացուցիչները և տեղական իշխանությունները: Հորդառատ անձրևները վնասել են Գուրիայի բոլոր չորս մունիցիպալիտետները։