Հոմոֆոբիայի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում, որին մասնակցում են ԼԳԲՏ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր) համայնքի ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ: Ակցիայի գլխավոր կարգախոսն է՝ «Մի՛ պաշտպանիր բռնությունը»:
«Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի հետևանքով տեղի ունեցած հանցագործությունների քանակն անընդհատ ավելանում է: Հասարակության մեջ տարածված հոմոֆոբիական տրամադրություններն էլ ավելի են սրացնում կառավարության անգործությունը: Ավելին, շատ հաճախ հենց քաղաքական գործիչներն են սերմանում ատելություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Այսօր մենք բողոքարկում ենք համակարգային անարդարությունն ու ճնշումները»,- հայտարարում են ցույցի մասնակիցները:
Ցուցարարների անվտանգությամբ զբաղվում են օրինապահ մարմինները: Ոստիկանության աշխատակիցները փակել են կառավարության շենքի տարածք տանող բոլոր ճանապարհները: Ցույցի վայր թույլ են տալիս մտնել միայն ցուցարարներին և մամուլի ներկայացուցիչներին: Տեղեկացնում է interpressnews.ge լրատվականը: