Հոկտեմբերի 23-ը զոքանչների միջազգային օրն է (Mother-In-Law Day)։ Թեև տոնը պաշտոնական չի համարվում, սակայն բավականին տարածված է և ընդունված է աշխարհի շատ երկրներում: Տոնի մասին առաջին անգամ խոսվել է դեռևս 1930-ականներին ԱՄՆ-ում: Աղբյուրներից մեկի վկայութամբ` տոնի գաղափարը պատկանում է ՄԱՆ-ի Տեխաս նահանգի թերթերից մեկի խմբագրին, ով իր պարբերականում գրել է այս մասին, զուգահեռ անցկացնելով մայրերի ու հայրերի տոնի հետ, հայտարարելով, թե արդար կլինի, եթե զոքանչներն իրենց առանձին տոնն ունենան: Տարեցտարի զոքանչների միջազգային օրվա երկրպագուների թիվն ավելանում է, այդ թվում անգլախոս երկրներում:
Տոնի խորհուրդը սիրելի աներկնոջը շնորհակալություն հայտնելն է, դստերը լավ դաստիարակելու համար: Փեսաներն այս օրը պետք է առավել ուշադիր և հոգատար լինեն զոքանչ-մայրիկի նկատմամբ, կատարեն նրա բոլոր ցանկությունները, նրան նվերներ մատուցեն եւ այլն: