«Հոկտեմբերի 21-ին ընտրատարածքում ընտրողը կստանա երեք տեսակի՝ բաց երկնագույն, վարդագույն և կանաչ քվեաթերթիկներ», — այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անա Միքելաձեն։
Ըստ Միքելաձեի՝ քվեարկության մասնակիցներն ընտրելու են կուսակցություն կամ դաշինք, սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր և քաղաքապետ:
«Բաց կապույտ քվեաթերթիկը նախատեսված է համամասնական ընտրությունների համար, որով ընտրվելու է կուսակցությունը: Վարդագույն քվեաթերթիկը նախատեսված է սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր ընտրելու համար: Իսկ կանաչ գույնի քվեաթերթիկը նախատեսված է քաղաքապետի կամ ինքնակառավարման մարմնի ղեկավար ընտրելու համար», — ասել է Անա Միքելաձեն: