
«Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ը հրապարակել է 2016 թվականի մեդիա մոնիտորինգի արդյունքները:
Զեկույցը ընդգրկում է 2016 թվականին վրաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած հակաարևմտյան բնույթի հաղորդագրությունները:
Ուսումնասիրության համաձայն` հակաարևմտյան հռետորությամբ հատկապես աչքի են ընկել մի շարք հոգևորականներ, քաղաքական գործիչներից՝ «Վրաց հայրենասերների դաշինք»-ի անդամները:
«Կարծում եմ, որ մեր ուսումնասիրությունը կօգնի հանրությանը տեսնել իրական պատկերը, թե ովքեր են Վրաստանում ռուսական քարոզչությամբ զբաղվում»,- հայտարարել է «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ի ղեկավար Թամար Կինծուրաշվիլին: