Հնդկաստանում է Վրաստանի փոխարտգործնախարարը

Երկօրա պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զվիադ Գոնաձեն հանդիպել է Հնդկաստանի փոխարտգործնախարար Սուջատա Մեհտային և Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի նախարար Շրի Աշոկ Գաջապատին:
Համաձայանություն է ձեռք բերվել  2017 թվականին համատեղ ուժերով նշել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները։

Հանդիպումներում կարևորվել  են բարձր մակարդակի փոխայցելությունները, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնել Վրաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և ժողովուրդների միջև կապերը։

Հնդկաստանի Քաղավիացիայի նախարարի հետ հանիպման ժամանակ կողմերը անդրադարձել են զբոսաշրջության, տրանսպորտի և կինոարտադրության ոլորտներում համագործակցությանը։ Վրացական կողմը ողջունել է Հնդկաստանի Քաղավիացիայի նախարարի սպասվելիք այցը Վրաստան: Հիշյալ այցի շրջանակներում բանակցություններ կտարվեն օդային երթևեկության վերաբերյալ ծրագրի շուրջ:

Հանդիպմանը հատուկ նշվել է, որ Վրաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Թողնել պատասխան