
Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ համաներման հանձնաժողովը մշակել է համաներման կարգի փոփոխության նախագիծը։ Սա հիմնականում վերաբերում է թմրանյութային եւ տնտեսական հանցագործություններին:
Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեի խոսքով, համաներման ժամանակ հիմնականում հաշվի կառնվեն բռնության հետ կապ չունեցող հանցագործությունները, որոնք չեն վերաբերում մեծ քանակությամբ թմրանյութերի պահելուն եւ երկիր բերելուն:
Քորիձեի պարզաբանմամբ, համաներման հանձնաժողովը պատժի ժամկետների չափորոշիչներից զատ կքննարկի այն դատապարտյալների խնդրանքը, որոնք թմրանյութային հանցագործություն են իրականացրել: